Քննիչներին խոչընդոտել են մտնել Ամուլսարի հանքի տարածք․ ՔԿ-ն դիմել է ոստիկանություն13 հուլիսի 2019 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում հուլիսի 13-ին քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման նպատակով կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելել են խմբի մուտքը հանքի տարածք: Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար: Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից, դրա թարգմանությունը պետք է պատրաստ լիներ հունիսի 28-ին: Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ 5 Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |