Տիգրան Պասկևիչյանն ազատվել է ՀՀՌ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից16 հուլիսի 2019 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Պասկևիչյանը դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ իր բոլոր խորհուրդներն ու առաջարկները հանդիպել են սառը անտարբերության կամ կոշտ դիմադրության: «Այսօր դիմում գրեցի և ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ Հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա և այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկայում, այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մտքերով, գաղափարներով, առաջարկություններով օգնեցին ինձ այս երկուսուկես ամսվա ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև 500-ից ավել այն հեղինակներին, ովքեր հավատացին իմ առաջարկով ստեղծված գաղափարների բաց հարթակին և չզլացան ծառայեցնել իրենց մտավոր ներուժը հանրայինը հանրային դարձնելու գործին։ Ես էլ ձեզ եմ հավատում և հավաստիացնում եմ, որ մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի արժեքավոր տասնյակ նախագծերն իրականություն դառնան։ Գարունը հանրայինում աշնանն է գալու, մի մտածեք»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |