Հայերը չպետք է ԱՄՆ նախագահի թեկնածուներին շարունակ խնդրեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կոնգրեսն արդեն երկու անգամ` 1975 եւ 1984թթ., բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Հայերը չպետք է ամեն մի նորընտիր Կոնգրեսից պահանջեն ճանաչել այն, ինչ երկու անգամ արդեն ճանաչվել է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: «Նույնն է նաեւ ԱՄՆ-ի նախագահների պարագայում: Դեռեւս 1981թ. նախագահ Ռեյգանի ուղերձում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ այլեւս նախագահական ուղերձներ կամ Կոնգրեսի բանաձեւեր հարկավոր չեն: Հայ ժողովուրդը չպետք է մշտապես խնդրի նախագահության թեկնածուներին ճանաչել Ցեղասպանությունը»,- ասել է The California Courier թերթի խմբագիրը:



  • Full text of the interview
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---