Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիում նախկին համայնքապետի անունով 18 փողոց վերանվանելու պահանջով

Կոտայքի մարզպետը դիմել է դատարան՝ Նոր Գեղիում նախկին համայնքապետի անունով 18 փողոց վերանվանելու պահանջով

PanARMENIAN.Net - ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն, հայցադիմումը ստացվել է հուլիսի 8-ին, գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

2015 թվականի Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները համայնքի թվով 18 փողոց վերանվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Դրանք բոլորը նախկինում կոչվել են Երևանյան:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատվել է 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---