Միխայիլ Ալեքսանդրով. 2008թ. օգոստոսից հետո Հայաստանի տարածաշրջանային նշանակությունն աճել է

PanARMENIAN.Net - Հենց սկզբից էլ պարզ էր, որ Կարս-Ախալքալաք-Բաքու (ԿԱԲ) երկաթուղային ճանապարհի նախագիծը տնտեսապես թանկ է եւ ոչ նպատակահարմար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, այդ նախագծի միակ «արժանիքը» զուտ քաղաքական նպատակն էր` մեկուսացնել Հայաստանը: «Բայց Կովկասում հարավօսական ճգնաժամից հետո իրադրության փոփոխության հետ մեկտեղ Թուրքիան ավելի զգույշ է սկսել վերաբերվել քաղաքական նախագծերին: Այստեղ հարկ է նշել նաեւ Ռուսաստանի դերը Թուրքիայի վրա ազդելու գործում: Անկարան հասկացավ, որ Արեւմուտքի հետագա ներթափանցումը կովկասյան տարածաշրջան լուրջ տնտեսական հետեւանքներով է սպառնում, ինչը մենք տեսնում ենք վրա հասած ճգնաժամի օրինակով: Սպառնալիքի տակ է գտնվում նաեւ էներգակիրների փոխադրման անվտանգությունը: Արդեն փակվել է Բաքու-Սուպսա նավթամուղը, իսկ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը ակտիվորեն շահագործվում է: Այս պայմաններում, իհարկե, Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը շատ ավելի էժան է եւ անվտանգ, քան ԿԱԲ նախագիծը: Կարելի է ասել, որ 2008թ. օգոստոսից հետո Հայաստանի տարածաշրջանային նշանակությունն աճել է», - հայտարարել է ռուս փորձագետը :
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---