Մայր աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են անցկացվել![]() 17 հուլիսի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ: Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։ Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին: Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվել կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ: Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |