Ոստիկանության ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին18 հուլիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը զոհված ոստիկանների հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին: Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Առավոտից ՊՊԾ գունդ էին այցելում նաև պարզապես քաղաքացիներ, որ եկել էին երախտագիտության տուրք մատուցելու իրենց անվտանգությունն ու ապահովությունը կյանքի գնով պաշտպանած ոստիկանների պայծառ հիշատակին և հավաստելու հետայսու այսպիսի ողբերգությունները բացառելու համաժողովրդական կամքը: 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրոհել է ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը, ինչի հետևանքով սպանվել էր երեք ոստիկան՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |