Նոր Գեղիի փողոցները կշարունակեն մնալ Ֆրոնտիկ Թևոսյանի անվամբ. Դատարանի որոշումը կբողոքարկվի

Նոր Գեղիի փողոցները կշարունակեն մնալ Ֆրոնտիկ Թևոսյանի անվամբ. Դատարանի որոշումը կբողոքարկվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որում պահնջվում էր անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն, Կոտայքի մարզպետի առաջակությունը հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումից և դրան կից ներկայացված փաստաթղթերից հետևում է՝ հայցադիմումը Դատարան է ներկայացվել վիճարկման հայցի համար սահմանված երկամսյա ժամկետը լրանալուց հետո և բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։

PanARMENIAN.Net -ին մարզպետարանից հայտնեցին, որ Պետրոսյանը բողոքարկելու է որոշումը:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում։

2015 թվականի Նոր Գեղի համայնքի ավագանու անդամները համայնքի թվով 18 փողոց վերանվանվել են Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Դրանք բոլորը նախկինում կոչվել են Երևանյան:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ղեկավարն է եղել սկսած 1985 թվականից, և պաշտոնից ազատվել է 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները