Արարատում մոտ 5 կմ երկարությամբ երկու ճանապարհ կվերականգնվի23 հուլիսի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզում կվերականգնվի կենսական նշանակության ևս մոտ 5 կմ երկարությամբ երկու ճանապարհահատված։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այդ մասին կնքվել է պայմանագիր նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի միջև։ Կվերականգնվեն Տ-2-30-Նորաշեն-Դվին 2.7 կմ և Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապիարհահատվածները։ Շինաշխատանքները կմեկնարկեն առաջիկա շաբաթվա ընթացքում, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է շինաշխատանքների մեկնարկից հետո 9 ամսվա ընթացքում։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքները ներառում են՝ գոյություն ունեցող ծածկի քանդում, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, ավազակոպճային ենթահիմքի, խճավազային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրում և այլն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |