Քաղաքապետարանի պատվիրած նոր աղբամանների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

Քաղաքապետարանի պատվիրած նոր աղբամանների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի պատվերով գնված նոր աղբամանների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով, մի քանի օրից այս աղբամանները կտեղադրվեն Երևանի փողոցներում ու բակերում։ Աղբամանները ներկրվել են Լեհաստանից։

«Մինչև օգոստոսի կեսերը կունենանք մոտ 2200 աղբաման։ Այս աղբամանները զգալիորեն կթեթևացնեն մեր աղբահանության խնդիրը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Երևան է հասել քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---