Հուլիսի 25-26-ին Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ չվերթներ կչեղարկվեն

Հուլիսի 25-26-ին   Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի որոշ չվերթներ կչեղարկվեն

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքը:

Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները:

Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների:

Անփոփոխ է մնում նաև սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---