ՀՀ-ում մահացությունների 2.3%-ը շնչառական հիվանդություններից է. ԱՆ ռազմավարություն է մշակել

ՀՀ-ում մահացությունների 2.3%-ը շնչառական  հիվանդություններից է. ԱՆ ռազմավարություն է մշակել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակն է իրականացնել կանխարգելում և պացիենտների վաղ հայտնաբերում, հայտնաբերված պացիենտների վարման արդյունավետության բարձրացում, բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում, ԹՔՕՀ վերահսկողության բարձրացում:

Նշվում է, որ 2018-ին Հայաստանում գրանցված բոլոր մահերի մոտ 93%-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը կազմում է 2.3%:

2013-2016-ին նկատվում է շնչառական օրգանների հիվանդություններից մահվան դեպքերի կայուն բացասական դինամիկա, մասնավորապես 2013-ին արձանագրվել է 1645 մահվան դեպք, որից ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը 990 դեպք է:

2016-ին` 2148 դեպք է գրանցվել, ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններից մահացությունը` 1121: 2017թ.-ի համար մահվան դեպքերի թիվը կազմել է 1644, ստորին շնչառական ուղիներից` 648:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---