Առաջին կիսամյակում հանցագործությունների թիվն աճել է 1007-ով

Առաջին կիսամյակում հանցագործությունների թիվն աճել է 1007-ով

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների թիվն աճել է 1007 դեպքով, ինչը մեծամասամբ պայմանավորված է գողությունների թվի աճով։

Ղուկասյանը հայտնել է, որ հանցագործույուններրի դեպքերի աճ վրա որոշակիորեն ազդել է նաև համաներված անձանց կողմից հանացագործությունների կատարումը։

«Նրանցից յուրաքանչյուրը 2-ից ավելի հանցագործություն է կատարել՝ սպանության փորձեր, ավազակության դեպքեր, առողջությանը վնաս պատճառելու, թմրամիջոցներ իրացնելու և կողոպուտի դեպքեր», - նշել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---