Երևանի աղբահանությամբ 2 աֆրիկացի և 3 հնդիկ կզբաղվեն

Երևանի աղբահանությամբ 2 աֆրիկացի և 3 հնդիկ կզբաղվեն

PanARMENIAN.Net - «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է Գանայից և Հնդկաստանից աշխատակիցներով: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը:

Այժմ հիմնարկում աշխատում են 5 օտարերկրացի՝ 2 աֆրիկացի, 3 հնդիկ, որոնք անցնում են աշխատանքի ընդունման և ձևակերպման փուլը, որպեսզի «ամեն ինչ օրինական լինի», ասաց Ասատրյանը:

«Մենք պաշտոնական հայտարարություն ենք տարածել մեր էջով, քաղաքապետարանի կայքով, այլ կայքերով, հայտարարության հիման վրա գալիս դիմում են, եթե համապատասխանում են աշխատանքին, ընդունում ենք», - նշեց աղբահանության բաժնի պետը:

Նրա խոսքով՝ այժմ կադրերի խնդիր չունեն. «Աղբատար մեքենաները նոր են գալիս, ամեն եկող մեքենան սկսում ենք համալրել վարորդներով և բանվորներիվ, բոլորը անցնում են փորձաշրջան, ծանոթանում են աշխատանքի հետ»:

Աշխատանքի համար նաև բավականին շատ հայեր են դիմում, հավելեց Ասատրյանը:

Երևանիք քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ նվազագույնը 200,000 դրամ աշխատավարձով քաղաքի մարքրությունն ու աղբահանությունն իրականացնող հավաքարարներ և բանվորներ են անհրաժեշտ:

Ավելի վաղ Երևան են հասել քաղաքապետարանի կողմից գնված ևս երկու աղբատար մեքենա և նոր աղբամանների առաջին խմբաքանակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---