ՀՀ-ից արտագաղթի տեմպը շարունակում է նվազել![]() 24 հուլիսի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ից մոտ 4000-ով ավելի քիչ մարդ է արտագաղթել: ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն, եթե նախորդ տարվա առաջին վեց ամսում երկիրը լքել է 6110 քաղաքացի, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 2134: Արտագաղթի տեմպը կտրուկ նվազել է սկսած 2018 թվականից. նախորդող տարիներին նշված ժամանակահատվածում արտագաղթողների թիվը հասնում էր տասնյակ հազարների. 2017-ին երկիրը լքել է 37,625 քաղաքացի, 2016-ին` 66,629, 2015-ին՝ 75,464: 2015-ի համեմատ այս տարի ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |