Զոհրաբյանն առաջարկել է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել24 հուլիսի 2019 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա առաջարկել է գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն 5-7 տարի ազատազրկում նախատեսել այդ արարքի համար: «Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Զոհրաբյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |