Տյումենում ՀՀ-ից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարվել. Կա 1 զոհ

Տյումենում ՀՀ-ից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարվել.  Կա 1 զոհ

PanARMENIAN.Net - Հայաստանից Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել Տյումենի մարզի Իշիմ քաղաքի ճանապարհին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ ճանապարհային ոստիկանության տարածքային կառավարման տվյալների, Renault Logan մակնիշի ավտոմեքենան և Toyota մակնիշի միկրոավտոբուսը բախվել են կիրակի երեկոյան:

«ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է մեկ կին, ևս 6 մարդ, այդ թվում` 15-ամյա պատանի, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ», - նշվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ ճշտում է տեղի ունեցած վթարի վերաբերյալ հավելյան տեղեկություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---