Աբխազիան մտադրված է զարգացնել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ

PanARMENIAN.Net - Աբխազիան մտադրված է զարգացնել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ առեւտրա-տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում: Ինչպես հաղորդում է Աբխազիայի նախագահի վարչության մամլո ծառայությունը, հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան հանդիպել է ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Գուլյանի եւ ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Էդուարդ Աթանեսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ ԱՀ միջեւ համագործակցության եւ փոխգործակցության զարգացման հնարավորությունները առեւտրա-տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում, հաղորդում է Ռոստբալտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---