Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները

Սիբիրյան հրդեհները կշարունակվեն մինչև աշնան անձրևները

PanARMENIAN.Net - Սիբիրում և Հեռավոր Արևելքում մոլեգնող հրդեհները, չնայած մի քանի գերատեսչությունների և կամավորների համատեղ գործողություններին, հազիվ թե հնարավոր լինի մարել մինչև ամռան ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգորի Կուկսինը, գրում է «Իզվեստիան»:

Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, դեռևս 470 օջախ ակտիվ է: Ծուխը ծածկել է հարյուրավոր բնակավայրեր 5 տարածաշրջաններում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հատուկ միջոցներ ձեռնարկել: Բնապահպաններն ասում են, որ տարերքին հնարավոր կլինի հաղթել միայն աշնան անձրևների մեկնարկի հետ, իսկ առայժմ այդպիսիք չեն սպասվում:

Ռազմական օդաչուները մարել են կրակն անվերահսկվող տարածման 1,1 մլն հա ընդհանուր տարածքից 450 հազարում: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում մարվել է 116 մեծ հրդեհ: Աշխատանքներում ընդգրկված են Իլ-76-ն ու Մի-8 ուղղաթիռները:

Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 3 մլն հա: 4 սուբյեկտում՝ Իրկուտսկի շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---