Հնդկաստանը կչեղարկի Քաշմիրի հատուկ կարգավիճակը

Հնդկաստանը կչեղարկի Քաշմիրի հատուկ կարգավիճակը

PanARMENIAN.Net - Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հայտարարել է, որ Դելին կչեղարկի Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը: «Ջամու և Քաշմիրի կառուցվածքը պետք է վերակազմավորվի»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իրավիճակի վերաբերյալ զեկույցով: Համապատասխան առաջարկով որոշումը ստորագրել է նախագահ Ռամ Նաթհ Գովինդը, հայտնել է Ամիտ Շահը, գրում է Deutsche Welle-ն:

Պաշտոնական Դելին առաջարկում է չեղարկել երկրի սահմանադրության 370-րդ հոդվածը, որով ամրագրված էր առավելապես մահմեդականներով բնակեցված այդ նահանգի հատուկ կարգավիճակը և ավելի շատ ինքնավարություն տրվում, քան մյուս նահանգներին: Կարգավիճակը նաև հնարավորություն էր տալիս անշարժ գույք գնել և պետական պաշտոններ զբաղեցնել միայն տեղաբնակներին:

Օգոտոսի 4-ին Հնդկաստանի ոստիկանությունը տնային կալանքի է ենթարկել նահանգի ամենաազդեցիկ երկու կուսակցությունների առաջնորդներին՝ Մեհբուբու Մուֆտինն և Օմար Աբդուլլային: Մայրաքաղաք Սրինագարում և որոշ շրջաններում արգելավծ են բոլոր հավաքները: Որոշ շրջաններում անջատված է բջջային կապը, արգելափակված է համացանցը:

Հուլիսի ավարտին կենտրոնական իշխանությունները լրացուցիչ 10 հազար զինծառայող տեղակայեցին Քաշմիրում, որտեղ անկայուն քաղաքական իրավիճակ էր:

Նահանգի կառավարությունը կոչ է արել զբոսաշրջիկներին և ուխտավորներին որքան հնարավոր է արագ լքել տարածքն անվտանգության նկատառումներով: Դա կապված է նրա հետ, որ նահանգում գործող գրոհայինները կարող են հարձակումներ գործել մոտալուտ Անկախության օրը, որը Հնդկաստանը նշում է օգոստոսի 15-ին:

Քաշմիրի տարածքը շարունակում է վիճելի մնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև 1947-ից ի վեր, երբ Լոնդոնը, անկախություն տալով բրիտանական Հնդկաստանին, կիսեց այն երկու մասի ըստ կրոնական հատկանիշի: Երկու երկրները վարչական կառավարում են իրականացնում Քաշմիրի տարբեր շրջաններում, որի բաժանումն ամրագրված չէ սահմանների մասին պաշտոնական համաձայանգրերով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---