Նախագահ. Համահայկական խաղերը հայրենաճանաչության, ինչու չէ՝ հայրենադարձության ազդակ են 6 օգոստոսի 2019 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերը հայրենաճանաչության, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նա նշել է նաև, որ Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Նախագահի ուղերձւոմ մասնավորապես ասվում է. «Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր, այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը: Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը: Սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը: Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում:Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ: Սիրելի՛ հայրենակիցներ,Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Դրանք զուտ մարզական միջոցառում չեն: Ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգ օղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը»: Ուղերձում նշվում էնաև, որ աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը:Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են: «Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում: Հուսով եմ, որ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր: Հաջողություն և ամենայն բարիք ձեզ»,-ասվում է ուղերձում: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |