2018-ի հունիսից պետության $234.4 մլն վնասից $64 մլն-ը վերականգնվել է![]() 6 օգոստոսի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված 30.182 մլրդ դրամի ($64 մլն) վնաս է վերականգնել: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110.5 մլրդ դրամ ($234.4 մլն): Բացահայտված ընդհանուր վնասից մոտ 15.768 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով: Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1.413 մլրդ դրամի չափով, ինչպես նաև՝ 1.952 մլրդ դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1.943 մլրդ դրամը։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |