Ռազմարդյունաբերական կոմիտեն ՊՆ-ից կանցնի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմ

Ռազմարդյունաբերական կոմիտեն ՊՆ-ից  կանցնի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի լիազորությունները և գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի օգոստոսի 8-ի նիստի օրակարգում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման մեջ», - ասվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---