Ատամբաևի կողմնակիցները Ղրղզստանում հանրահավաքում պահանջելու են գործող նախագահի հրաժարականը

Ատամբաևի կողմնակիցները Ղրղզստանում հանրահավաքում պահանջելու են գործող նախագահի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները հանրահավաք կանցկացնեն Բիշքեկում: Այդ մասին նախկին նախագահը հայտնել է լրագրողներին: «Մենք հանրահավաքը կսկսենք Բիշքեկի «Մեդիա ֆորումի» մոտ, իսկ հետո Սպիտակ տան (խորհրդարանի)»,-ասել է նա:

Ըստ Ատամբաևի Կոյ Տաշ գյուղում իր տան վրա հարձակման ժամանակ զոհվածների ու տուժածների արյունը «նախագահ Ժենեբեկովի խղճին են», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ատամբաևի շտաբում հայտնել են, որ հանրահավաքի մասնակիցները մտադիր են պահանջել Ժենեբոկվի հրաժարականը:

Կոյ Տաշ գյուղում, Ատամբաևի նստավայրում հավաքված մարդիկ մտադիր են գնալ և մասնակցել Բիշքեկի հանրահավաքին: Շտաբում ասել են նաև, որ պատրաստ են ազատ արձակել պատանդառված հատուկջոկատայիններին: «Մենք պատրաստ ենք հատուկջոկատայիններին հանձնել ցանկացած պահի»,-ասել է շտաբի ներկայացուցիչը:

Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: Այդ մասին նա օգոստոսի 8-ին ասել է լրագրողներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---