ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է Միջազգային բանակային խաղերի «Էրուդիտ» մրցափուլում![]() 8 օգոստոսի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում, կայացել է մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլը: Մրցույթի արդյունքներով.ՀՀ թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի և Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձևն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին և 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |