ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է Միջազգային բանակային խաղերի «Էրուդիտ» մրցափուլում

ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է Միջազգային բանակային խաղերի «Էրուդիտ» մրցափուլում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, «Միջազգային բանակային խաղեր 2019»-ի շրջանակում, կայացել է մասնակիցների ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Էրուդիտ» մրցափուլը:

Մրցույթի արդյունքներով.ՀՀ թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Իրանի Իսլամական Հանրապետության թիմը` 2-րդ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները` 3-րդ տեղը: Մրցույթի մասնակից Ղազախստանի, Հունաստանի և Բելառուսի թիմերը, համապատասխանաբար, զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Մրցույթի հաջորդ փուլը «Ատլետ» ռազմամարզական մրցաձևն է, որն անցկացվելու է օգոստոսի 8-ին և 9-ին` ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---