Արդարադատության նախարարը հանդիպել է ցմահ դատապարտյալների հետ13 օգոստոսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և նրան ուղեկցող պատգամավորները ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին և խնդիրներին, մատուցվող սննդացանկին և սննդի պատրաստման պայմաններին: Շրջայցի ընթացքում նախարար Բադասյանը հանդիպել է իր հետ զրուցելու ցանկություն ունեցող ցմահ դատապարտյալներին, լսել նրանց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերի վերաբացմանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառմանը, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր կարգավորման կիրառման հստակեցմանը, ինչպես նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգին, հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ գործերի վերանայման իրավական հիմքերում Արդարադատության նախարարությանը որևէ լիազորություն վերապահված չէ, հետևապես, իրատեսական չէ այդ հարցով Նախարարությունից ակնկալիք ունենալը: Ինչ վերաբերում է նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ հստակ քայլեր կձեռնարկվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ: Նախարարին շրջայցի ժամանակ ուղեկցել են ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |