Տոնոյան. Իմ ներքին համոզմամբ՝ զինվորն ուղղակի մոլորվել է13 օգոստոսի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով, կոչ է արել կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասել է նա, հայտնում է Shantnews-ը: «Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,-ասել է Տոնոյանը Դիլիջանում լրագրողների հետ: Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ՝ Տոնոյանն ասել է, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասել է նաև, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արել Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը լքել է մարտական դիրքը օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքերում։ Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն պնդումներին, թե ՊԲ շարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում հայկական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով:ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը: Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |