Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ՌԴ և ՀՀ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում13 օգոստոսի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը: «Պատրուշևը կարևորել է ՀՀ և ՌԴ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրները կարևոր են երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչությոն և ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քննարկվել է ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակիցների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին: Քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ ԳՎ հարթակում: Կողմերն ամփոփել են հայ-ռուսական խորհրդակցություններն անվտանգության հարցերի շուրջ, որտեղ քննարկվել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությունից բխող փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |