Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին. Չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակելու հրաման տա17 օգոստոսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Մարտի 1-ի քրգործին, հրապարակվող ցուցմունքների հետ կապված լրագրողներին ասել է, որ քաջատեղյակ չէ այդ մասին: «Քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասել է նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող: Այն հարցին, թե Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկուց՝ Սամվել Կարապետյանից, սպասո՞ւմ էր, որ նա կարող է զորք բերել, կրակ արձակելու հրաման տալ՝ Միքայելյանը պատասխանել է. «Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար», հայտնում է Shantnews-ը: Միքայելյանից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան: «Ես կարծիք չեմ կարող հայտնել»,- ասել է պատգամավորը: Միքայելյանը չի ցանկացել պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշել է. «Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար»: BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Ասվում էր, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին:Քննչական մարմինները հերքել են իրենց առնչությունը նյութերի արտահոսքի հետ, ինչպես նաև ուռճացված և արհեստական որակել միջազգային լրատվամիջոցի հրապարակման շուրջ առաջացած աղմուկը։ Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում:Սամվել Կարապետյանը հերքել է հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |