Զելենսկին G8-ին ՌԴ-ի մասնակցության պայման է համարում Ղրիմի վերադարձը22 օգոստոսի 2019 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G8-ին ՌԴ-ի հնարավոր մասնակցության քննարկումների ֆոնին կրկին կոչ է արել վերադարձնել «օկուպացված Ղրիմը»: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Ըստ նրա, ՌԴ-ի հեռանալով G8-ում «ոչինչ չի փոխվել»: Ըստ Զելենսկու, մարտական գործողությունների կասեցումը Դոնբասում և Ռուսաստանում պահվող Ուկրաինայի ավելի քան 100 քաղաքացու ազատ արձակումը «լուրջ ազդակ կլինեին աշխարհին, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին իր տեղը զբաղեցնել բարձր դիվանագիտության օրակարգում», գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար 2020-ին կրկին տեսնել Ռուսաստանին G8-ում: Այդ գաղափարը նա առաջարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հեռախոսազրույցի ժամանակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, նշել էր, որ «G8-ին ՌԴ հնարավոր մասնակցության մասին խոսելուց առաջ հարկ կլինի իմանալ գագաթնաժողովի անդամ բոլոր երկրների կարծիքը: ՌԴ-ին հեռացրել են G8-ից 2014-ին, Ղրիմի հետ վերամիավորումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |