Տարեկան միջինը 1․3 մլրդ դրամ կհատկացվի 500 պայմանագրայինի՝ հիփոթեքով բնակարան գնելուն22 օգոստոսի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու պետաջակցության նպատակային ծրագիրը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեից տարեկան միջինը կհատկացվի 1․3 մլրդ դրամ (կանխավճարի 10%-ի և սուբսիդավորման 3%-ի հանրագումարի հաշվարկմամբ): Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող, Պաշտպանության նախարարության 500 զինծառայող: Զինծառայողին (համավարկառուին) հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.5 մլն դրամը, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում: Նախագծի համաձայն ՝ անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է 10% և ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ վարկերը տրամադրվում են ձեռք բերվող (կառուցվող) բնակարանի կամ անհատական բնակելի տան արժեքի մինչև 90%-ի չափով։ «Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի 30%-ը՝ բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշված դեպքերի, ընդ որում՝ բոլոր դեպքերում պետության կողմից ֆինանսավորվում է բնակարանի (բնակելի տան) արժեքի 10%-ը», - ասվում է նախագծում: Հիմնավորման մեջ նշված է, որ մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում մոտ 4000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանի կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունն էլ նման ծրագրի անհրաժեշտություն ունի, իսկ վարչապետը կոչ է արել աշխատել Կենտրոնական բանկի հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |