Դեղձով բեռնված բեռնատարները դուրս են եկել Վերին Լարսից26 օգոստոսի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Դեղձով բեռնված հայկական բեռնատարները դուրս են եկել Վերին Լարսի մաքսակետից: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում: «26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,-ասվում է գրառման մեջ: Օգոստոսի 23-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ հայկական դեղձով բեռնված բեռնատարները երկու օր է՝ կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Նշվում էր, որ նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |