Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար. TRC-ի փորձագետները ևս ներգրավվել են փորձաքննությանը26 օգոստոսի 2019 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված, հայտնում է Shantnews-ը: «Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն: Համացանցում այն քննադատությունն է ընթանում, որ «Էլարդ» ընկերությունը միջազգային կառույց չէ, և այս փորձաքննությունն, ըստ էության, միջազգային չէր: Միայն զուտ «Էլարդ»-ի փորձագետները չեն, TRC-ի փորձագետները նույնպես ներգրավվել են փորձաքննության իրականացմանը: Այսինքն՝ միջազգային չափանիշը նույնպես ապահովված է»,-ասել է նա: Նրա խոսքով՝ փորձաքննության ընթացքում ոչ միայն գնահատվել են ջրային ռեսուրսները, այլև կենսաբազմազանությունը, օդի որակը և այլն: «Խնդիրը ոչ թե դրված է եղել ջրերի կառավարումը, ջրերի աղտոտվածության հանգամանքը պարզելը, այլև բնության մյուս բաղադրիչների կառավարման հուսալիությունը»,-ասաց նա: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք: «Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |