Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6 աստիճանով

PanARMENIAN.Net - Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ օգոստոսի 26-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---