Նախարար. Հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն![]() 26 օգոստոսի 2019 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման: Այդ մասին ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, հայտնում է Aysor.am-ը: Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ:«Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասել է Բադասյանը: Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն: Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: «Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելել է նա: Բադասյանն ընդգծել է, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում: «Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծել է նախարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |