Արայի լեռան հրդեհը մարվել է. Այրվել է 1800 հա խոտածածկույթ (վիդեո)

Արայի լեռան հրդեհը մարվել է. Այրվել է 1800 հա խոտածածկույթ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին, ժամը 11:30-ին Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այրվել է 1800 հա խոտածածկույթ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:

Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել էր հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել էր հերթապահություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---