Զուրաբիշվիլին ներել է ոստիկան Մուկբանյանին սպանողին. Դա սկանդալի պատճառ է դարձել30 օգոստոսի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամոբա (Մարիամ Աստվածածնի վերափոխման) տոնի կապակցությամբ, որը նշվել է օգոստոսի 28-ին, ներում է շնորհել 34 կալանավորի: Ներվածների թվում է նաև 2014-ին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության համար դատապարտված Ռամազ Դևաձեն, ինչը ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն է հարուցել, գրում է «Sputnik Գրուզիան»: Սոցցանցերում չի դադարում այդ թեմայի քննարկումը: Ֆրանսիայում գտնվող նախագահը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ դատապարտյանլներին ներում շնորհելն իր օրինական իրավունքն է: 22-ամյա Մուկբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում: Ըստ քննության նյութերի, նրա և Դևաձեի միջև, որն անսթափ վիճակում է եղել, լեզվակռիվ է տեղի ունեցել, որի ժամանակ Դևաձեն կարողացել է խլել ոստիկանից նրա ծառայողական զենքն ու կրակել նրա գլխին: Մուկբանյանը տեղում մահացել է: 2015-ի սեպտեմբերին Դևաձեն դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Մի քանի օր առաջ նա ազատ է արձակվել: Նախագահի որոշումը դատապարտել է նաև խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին: «Ինձ համար այս դեպքը՝ ոստիկանի սպանության համար դատապարտվածի ներումը, որը պատժի նույնիսկ կեսը չի կրել, անընդունելի է»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |