Հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը՝ հոկտեմբերի 5-9-ը 3 սեպտեմբերի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 5-9` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային սրահի տարածքում: Ցուցահանդեսը ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին: Ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները: Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հետ համատեղ։ WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից: Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է: Առաջին անգամ կգործի նաև հատուկ անվճար տրանսպորտ, որը քաղաքի տարբեր հատվածներից կիրականացնի ուղևորների տեղափոխում դեպի ԴիջիԹեք և հակառակ ուղղությամբ, հայտնում է ԱՏՁՄ մամուլի ծառայությունը ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80000-ի: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն: Ցուցահանդեսը լուսաբանվում է Հայաստանի առաջատար հեռուստա և ռադիոալիքների, ինչպես նաև էլեկտրոնային մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի և ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |