Մանվել Գրիգորյանի կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվել է![]() 3 սեպտեմբերի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը մերժվել է: Դատական նիստը հետագձվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են, հայտնում է Shantnews-ը։ Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։ Պետական մեղադրողներն առարկեելվ միջնորդության դեմ՝ նշել են, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը շարունակում է աշխատել, և Մանվել Գրիգորյանը բուժվում է այն հիվանդանոցում, որտեղ ցանկացել է։ Հուլիսի 30-ին ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով նրա ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած մոտ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Խոսքը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է: Կատարողական վարույթի շրջանակում արգելանքի է վերցվել ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |