Քաղաքապետ. «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է

Քաղաքապետ. «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության:

Դիտարկմանը, թե արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման՝ քաղաքապետն ասել է.«Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է», հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իր կողմից ծառայությունների մատուցումը վտանագված է, քանի որ ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ համաքաղաքացիների ներողամտությունը հայցելով ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---