Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը պակասել է գրեթե 5 անգամ 5 սեպտեմբերի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - 2019 թ հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (այսինքն, ՕՈւՆ գծով ստացումների ու մարումների տարբերությունը) կազմել է մոտ $7.8 մլն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի մոտ 38․7 մլն-ի դիմաց, կրճատվելով մոտ 5 անգամ։ Այս մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Միաժամանակ, ընդամենը ներդրումները (այսինքն, ներառյալ ուղղակի ու պորտֆելային ներդրումները, այդ թվում՝ վարկերն ու ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները) կտրուկ աճել են՝ հասնելով մոտ $97.8 մլն-ի։ 2018-ին նույն ցուցանիշը բացասական էր՝ երկիրը գրանցել էր բացարձակ արտահոսք՝ մոտ $24.5 մլն չափով։ 2018-ի 1-ին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի առյուծի բաժինը՝ մոտ $20.6 մլն-ը, ապահովել էր Ջերսի կղզին, ուր գրանցված է Ամուլսարի ոսկու հանքը շահագործել փորձող Lydian-ը։ 2018-ի երկրորդ կեսին՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բնապահպանների կողմից փակվելուց հետո, հանքի շինաշխատանքները կանգ են առել՝ հասկանալիորեն, զրոյացնելով նաև Ջերսիից եկող ներդրումները։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |