Անանյանը՝ «Ձյունիկի» և «Վեգայի» հրդեհների դիտավորության մասին. Ծիծաղելի վարկած է 5 սեպտեմբերի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն, անդրադառնալով «Ձյունիկ սառնարան» և «Վեգա» ընկերություններում հրդեհների դիտավորության մասին շրջանառվող լուրերին, ասել է, որ դա ծիծաղելի վարկած էէ: «Դա ծիծաղել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ ընկերությունները ռիսկային խմբում էին գտնվում՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։ «Ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, որոնց անունները բառացի չեմ հիշում»,- նշել է Անանյանը: Այն դիտարկմանը, թե հրդեհից հետո չի՞ ճշտել արդյոք, թե այդ ընկերությունները ռիսկային կազմակերպությունների ցանկում են, թե ոչ՝ ՊԵԿ նախագահն արձագանքել է.«Ես ասում եմ, որ դա ծիծաղելի վարկած է: Չգիտեմ, մարդիկ երևի պարապ են, մտածում են՝ այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը կասկածներ է առաջացրել հրդեհից տուժած գործարարների մոտ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Արմեն Անդրեասյանը, որի ընկերությունը սառնարաններում ունեցել է ներկրված սառեցված թռչնամիս, տավարի ու խոզի միս: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |