ՀՀ առաջին Luxury Community-ն ընդլայնվում է. Հուշագիր է ստորագրվել 5 սեպտեմբերի 2019 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Երևանում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Բենթլի Երևան», «Ալեքսանդր Հոթել» և «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունների միջև: Այդպիսով կշարունակվի և կընդլայնվի Հայաստանում առաջին Luxury Community-ի գործունեությունը: «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի միանում է նախաձեռնությանը, ներկայանում է լեգենդար ARARAT կոնյակներով: Հուշագիրը ստորագրեցին «Ալեքսանդր Հոթելի», «Բենթլի Երևանի» և «Պեռնո Ռիկար Արմենիայի» գլխավոր տնօրեններ Միխայել Կոլտեսը, Արտեմ Սիմոնյանն ու Նարեկ Մելքոնյանը: Փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կունենա հատուկ անդամակցության քարտ, որը հնարավորություն կտա օգտվելու Bentley Yerevan, The Alexander, a Luxury Collection Hotel Yerevan կազմակերպությունների և ARARAT ապրանքանիշի ծառայություններից, էքսկլյուզիվ նվերներից և անդամակցության շրջանակներում առաջարկվող ծառայություններից։
«Մեր նպատակն է համատեղ ուժերով ստեղծել ավելի հետաքրքիր միջավայր, որտեղ մենք կկարողանանք ավելի հետաքրքիր ծառայություններ և գաղափարներ մատուցել մեր հաճախորդներին», - նշեց «Բենթլի Երևանի» գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը: Համագործակցության նպատակներից է լյուքս դասի ապրանքանիշերի փակ ակումբի ընդլայնումը, այդ ապրանքանիշերի առաջխաղացումը շուկայում, տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների կազմակերպումը, համագործակցության ընդլայնումը: Ինչպես նշեցին հուշագիրը ստորագրած կողմերը՝ ակնկալվում է այլ ապրանքանիշերի ներգրավում: «Պեռնո Ռիկար Արմենիայի» գլխավոր տնօրեն Նարեկ Մելքոնյանը նշեց, որ ARARAT ապրանքանիշի միացումը նախագծին «հայկական շունչ է հաղորդում» դրան: «Մենք ներկայանալու ենք ARARAT ապրանքանիշով, որն ինչ-որ իմաստով ևս շքեղության խորհրդանիշ է», - հավելեց Մելքոնյանը: «Ալեքսանդր Հոթելի» գլխավոր տնօրեն Միխայել Կոլտեսի խոսքով՝ Luxury Community նախագծի համար ընտրվել են միևնույն՝ բարձր դասի ապրանքանիշեր: «Bentley-ն ինքնին շքեղության հոմանիշ է, The Alexander a Luxury Collection Hotel-ի անվան մեջ նույնիսկ կա «շքեղություն» բառը, իսկ ARARAT ապրանքանիշն ընտրվել է որպես Հայաստանի խորհրդանիշ: Այն հանդես է գալիս տարբեր մակարդակներով, այդ թվում էքսկլյուզիվ մակարդակով», - նշեց Կոլտեսը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |