ANCA. ԱՄՆ-ի պաշտոնյաները մոռանում են իրենց անմիջական պարտականությունների մասին եւ հանդես են գալիս Բաքվի «փաստաբանների» դերում

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի վարչակազմը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունն, ուղղված Լեռնային Ղարաբաղի դեմ: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները գնալով ավելի հաճախ են սկսել հիշատակել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ լռել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Այդ մասին է ասվում PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի Հայ Դատի խանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ:



«ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի Բաքու կատարած այցին հաջորդող շաբաթներին ԱՄՆ վարչակազմը դադարել է հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքն ու իր հայտարարություններում անտեսում է ժողովրդավարական այդ սկզբունքը»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ, ուր նշվում է, որ ընթացիկ տարվա հունվարին դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբաման խոստացավ, ընտրվելու դեպքում, անել ամեն ինչ, որպեսզի ձգձգված ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, եւ որ այդ որոշումն ընդունելի լինի հակամարտության երկու կողմերի համար:



Ըստ ANCA-ի հայտարարության, վերջին ամիսներին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները գործել ոչ թե որպես երկրի քաղաքականության համար պատասխանատու անձիք, այլ որպես «Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ» եւ «ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներ»: «Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը, նման հորդոր ստանալով Վաշինգտոնից, իր տնտեսական, ռազմական եւ քաղաքական հզորությունն ուղղում է Հայաստանի դեմ»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: «Մենք որպես ամերիկացիներ գտնում ենք, որ միայն ժողովրդավարությունը կարող է հուսալի հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Մենք պաշտպանում ենք ամերիկյան իդեալը, ըստ որի, մարդիկ արժանի են ապրել բնռապետությունից զերծ եւ այն կառավարության հովանու ներքո, որ իրենք են նախընտրում»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---