Թուրք վերլուծաբան. Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի նոր թիրախն է

PanARMENIAN.Net - Կովկասը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում: 2008թ. առաջին կեսը նշանավորվեց Վրաստանում առկա անկայուն իրադրությամբ եւ Հայաստանի հետընտրական իրադարձություններով, երկրորդը` Ադրբեջանի ընտրություններով եւ տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման շուրջ նախաձեռնություններով: Այդ մասին ասվում է թուրքական Turkish Daily News թերթի վերլուծաբան Միտատ Չելիկպալայի «Կովկաս` գլոբալ գերիշխանության պատերազմի նոր գոտի» հոդվածում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադրված է քաղաքական հրապարակում ավելի ակտիվ դառնալ, իսկ ՆԱՏՕ-ն Կովկասում ընդլայնում է անվտանգության անդրատլանտյան գոտին` պարզ է դառնում, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ մրցակցությունը առավել գլոբալ նշանակություն է ձեռք բերում: Կովկասը, մասնավորապես Վրաստանը, ուժեղագույնի կոչման համար պայքարի ակտիվ գոտի է դարձել»,- գրում է հոդվածի հեղինակը: Նրա կարծիքով, Հարավային Կովկասի երկրները անկախության հռչակման օրվանից ի վեր փորձում են ստեղծել ամուր պետական կառույցներ, որոնք կպաշտպանեին այդ անկախությունը: «Քանի դեռ Վրաստանը Ռուսաստանին ընդունում է որպես իր գոյության սպառնալիք եւ ձգտում է Արեւմուտքի մի մասը դառնալ, Հայաստանը որոշել է դաշինք ստեղծել Մոսկվայի հետ, որպեսզի պաշտպանի իր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այդ ընթացքում Ադրբեջանը գերադասում է ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել»,- գտնում է թուրք վերլուծաբանը: Նա նույնպես ընդգծում է, որ Կովկասի վերջին իրադարձություններից հետո անդրատլանտյան ուժերը, մասնավորապես ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն, հիմնավոր փոփոխություններ են ներմուծել տարածաշրջանի առնչությամբ իրենց քաղաքականության մեջ: «Արդեն Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանների քաղաքական ինտեգրման գործընթացի ավարտին մոտեցող այդ կազմակերպությունների նոր թիրախը Կովկասն է»,- գրում է Միտատ Չելիկպալը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---