Փաշինյանը Վանեցյանին 1991-ի պուտչիստների հետ է համեմատել23 սեպտեմբերի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Արթուր Վանեցյանը՝ դե-յուրե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ , հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանով անարգելով սպայի պատիվը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասուլիսի ժամանակ։ Նա զուգահեռներ է անցկացրել Վանեցյանի հայտարարության ու 1991 թվականին՝ դեռ ԽՍՀՄ օրերին, ԳԿՉՊ կազմակերպած զինված հեղաշրջման փորձի հետ։ «Սպան այդպիսի բա՞ն անի։ Դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ՝ուսադիրները գցել աղբանմանը։ Այդպիսի բան վերջին անգամ 91 թվականին պուտչիստներն են արել։ Փառք Աստծո, նոր Հայաստանի կառավարությունը ու ՀՀ-ն այն երկիրը չեն, որտեղ կարող է նման բն տեդի ունենլ, բայց սա անարգանք է զինված ուժերի նկատմամբ», - ասել է նա։ Նա նաև բնական է համարել այն, որ Վանեցյանի հայտարարությունը հանվել է ԱԱծ կայքից։ «Բա պիտի շարունակեր մնա՞լ», - տարակուսել է նա։ Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |