FPWC. Բնակելի վայրում 2 գորշ արջ է պահվում առանց անվտանգության կանոնների պահպանման![]() 25 սեպտեմբերի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում տարբեր մասնավոր տարածքներում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների, հատկապես՝ արջերի մասին։ Այդ մասին ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Օրերս մեզ են դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի բնակիչները՝ հայտնելով 44/1 հասցեում պահվող երկու գորշ արջերի մասին։ Բնակիչները հայտնել են, որ արջերը վերջին շրջանում անհանգիստ են, իսկ առհասարակ զուրկ են պատշաճ խնամքից և անազատության մեջ պահվող կենդանու բարեկեցության ապահովման նվազագույն պայմաններից»,-ասվում է գրառման մեջ։ FPWC ևս մեկ անգամ հաստատում է, որ մասնավոր տարածքում վայրի կենդանիներ պահելն անթույլատրելի է մասնագիտական խնամքի, կենդանու բարեկեցության ապահովման պայմանների բացակայության և մի շարք այլ հանգամանքների պատճառներով։ Մասնավորապես, նշված դեպքում երկու խոշոր գիշատիչ կենդանիները պահվում են բնակելի վայրում առանց անվտանգության կանոնների պահպանման, ինչը հղի է մի շարք վտանգներով, այդ թվում՝ անմիջապես կենդանիների և մարդու կյանքին սպառնացող։ Բացի այդ, նշված իրավիճակը հարիր չէ զարգացած և կիրթ հասարակություն ունեցող պետությունների համար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հղվելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, հոդված 27.1 և 27․2 կետերին, հրավիրում ենք պետական մարմինների, մասնավորապես՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը՝ հայտնելով, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել մի շարք անցանկալի հետևանքների»,-ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |