Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը սգո մատյան է բացվել

Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը սգո մատյան է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունն են հայտնել

«Նրանիցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի՝ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»՝ դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհումառաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրիհանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին: Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին, և երկուշաբթի՝ սեպտեմբերի 30 -ին՝ ժամը 15 :00-ից 17 :00-ը,Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին:Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա էլ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով։

Հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար։

Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր։ Մենք մեծ ջերմությամբ ենք հիշում նրա պետական այցը Հայաստան, իր մասնակցությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացումը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա աննախադեպ անցկացումը>։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---