Բախումներ Հոնկոնգում. Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել

Բախումներ Հոնկոնգում. Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել

PanARMENIAN.Net - Բողոքի ցույցերը Հոնկոնգում կրկին վերաճել են ցուցարարների և ոստիկանության կոշտ բախումների: Ոստիկանները ջրանետ մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Ցուցարարներից շատերը դիմակներով են, իսկ արցունքաբեր գազից նրանք պաշտպանվում են անձրևանոցների միջոցով: Ցուցարարներից ոմանք գազով տարաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Փողոցներում աղբամաններից, սայլակներից ու այլ առարկաներից բարիկադներ են առաջացել, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Վանչայ մետրոյի կայարանի մոտ ցուցարարներից մեկը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ոստիկանի վրա: Լուրջ վիրավորումների կամ վնասվածքների մասին ոչինչ չի ասվում: Նոր բողոքները Հոնկոնգում կշարունակվեն հոկտեմբերի 1-ին, երբ Չինաստանը նշում է ՉԺՀ կազմավորման 70-ամյակը:

Հոնկոնգումարդեն 3 ամիս է չեն դադարում բողոքի ցույցերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---